Նախագահության առաջին օրերի համեմատ Բայդենի ժողովրդականության վարկանիշը 2%-ով նվազել է

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցության վարկանիշը, համեմատած նախագահության առաջին օրերի հետ, նվազել է 2 տոկոսով։ Այս մասին են վկայում Hill պարբերականի և HarrisX ընկերության կողմից համատեղ անցկացված հարցման արդյունքները։ Հիշեցնենք, որ Բայդենն ԱՄՆ նախագահի լիազորությունները ստանձնել է հունվարի 20-ին։

Հունվարի 28-29-ը 945 մասնակցի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ընտրողների 61 տոկոսը հավանություն է տալիս նախագաի պաշտոնում Բայդենի աշխատանքին, մինչդեռ նրա աջակցության մակարդակը, հունվարի 21-22-ի հարցման արդյունքներով, կազմել է 63 տոկոս։

Նշվում է նաև, որ մեկ շաբաթում Բայդենի ժողովրդականության մակարդակը հանրապետականների շրջանում նվազել է 6 կետով, մինչդեռ դեմոկրատների գնահատականը նրա գործողություններին չի փոխվել։

shantnews.am