Ամերիկայում պարտադիր է դարձել տրանսպորտում դիմակ կրելը

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը երկրի բնակիչների համար պարտադիր է դարձրել բժշկական դիմակներ կրելը ներքին և միջազգային ճանապարհորդությունների ժամանակ:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Տրանսպորտային անվտանգության վարչությունը (TSA) մարդկանցից պահանջելու է դիմակներ կրել TSA անցակետերում, ինչպես նաև առևտրային և հասարակական տրանսպորտի համակարգում», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ համապատասխան որոշումը գերատեսչությանը թույլ է տալիս կատարել նախագահ Ջո Բայդենի հրամանագիրը՝ անվտանգության խթանման մասին ՝ COVID-19- ի տարածման պատճառով:

Իրավաբան.net