Աշխարհի բոլոր երկրների պետական պարտքը 2020 թվականին ավելացել է ՀՆԱ-ի 97,6%-ով

Պետական պարտքի ծավալը ողջ աշխարհում 2020 թվականին մեծացել է հասնելով ՀՆԱ-ի 97,6 տոկոսի՝ նախորդ տարվա 83,5 տոկոսի համեմատ: Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին վկայում են Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալները:

Պարտքի ընդհանուր գումարը ԱՄՆ դոլարով հաշվարկված կազմում է 89,6 տրիլիոն: Միևնույն ժամանակ նշվում է, որ 2021 թվականին պարտքի համընդհանուր ծավալը կանխատեսվում է մինչև ՀՆԱ-ի 99,5 տոկոսի չափով:

«Բյուջետային աջակցության համաշխարհային միջոցառումները 14 տրիլիոն դոլարի չափով նպաստում են կյանքեր փրկելուն և գոյատևման միջոցների պահպանմանը, ինչպես նաև մեղմացնում են համավարակի հետևանքները արտադրության ծավալի և սպառման ոլորտում»,- ասվում է հիմնադրամի տեղեկագրում:

Ընդգծվում է, որ անհրաժեշտ է բյուջեի հուսալի միջնաժամկետ չափանիշներ մշակել, հատկապես պարտքի մեծ մակարդակ ունեցող երկրներում: Որպես նման ռազմավարության առանցքային տարր նշվում են հարկային բարեփոխումները:

Պետական պարտքի զգալի աճ անցյալ տարի հատկապես նկատվել է զարգացած երկրներում, որոնք կարող են միջոցներ ներգրավել ցածր տոկոսադրույքներով:

ԱՄՆ պետական պարտքը 2020 թվականին հասել է ՀՆԱ-ի գրեթե 129 տոկոսի՝ նախորդ տարվա 108 տոկոսի համեմատ: ԱՄՀ-ն այս տարի պարտքի հետագա աճը կանխատեսում է մինչև ՀՆԱ-ի 132,5 տոկոսի չափով:

freenews.am