Հայտնի է Լարի Քինգի մահվան իրական պատճառը

Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավար Լարի Քինգի մահվան պատճառը կորոնավիրուսը չէր: Նրա կինը՝ դերասանուհի Շոն Քինգը, պատմել է, որ ամուսինը հաղթահարել էր COVID-19-ը:

Ըստ Entertainment Tonight-ի, հեռուստաաստղի մահվան իրական պատճառը սեպսիսն էր: Քինգի այրին նշել է, որ նա առողջական լուրջ խնդիրներ է ունեցել: Նրա համար շատ դժվար էր, հատկապես կյանքի վերջին տարում, իսկ կորոնավիրուսն էլ ավելի է թուլացրել 87-ամյա Քինգի օրգանիզմը:

Լարի Քինգը կյանքից հեռացել է 2021 թվականի հունվարի 23-ին:

freenews.am