Լիբանանում ցուցարարները կառավարական շենք են այրել

Լիբանանի Տրիպոլի քաղաքում ցույցեր են տեղի ունենում արդեն չորս օր շարունակ։ Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ գիշերը ցուցարարներն այրել են կառավարական շենքերից մեկը։

Բողոքի ակցիայի մասնակիցները շշառումբեր են նետել իրավապահների վրա։ Ոստիկաններն էլ ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել։

Ավելի վաղ, հունվարի 28-ին բախումների ընթացքում 30-ամյա մի տղամարդ էր մահացել։ Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Տրիպոլիում ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը 24-ժամյա պարետային ժամ է հայտարարել կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։ Ցուցարարները բողոքում են կորոնավիրուսիային սահմանափակումների, ստեղծված ծանր տնտեսական վիճակի դեմ։

shantnews.am