Չինաստանում քաղաքացիներին գումար են բաժանում, որպեսզի Նոր Տարին տանը դիմավորեն

Չինաստանի որոշ քաղաքներում սկսել են բնակիչներին գումար բաժանել, որպեսզի նրանք տանը մնան ամանորյա տոներին։ Աjս մասին գրում է Vice պարբերականը։

Ամանորն ամենակարևոր և ամենամասշտաբային տոնն է Չինաստանում։ Այս տարի չինացիները կհանգստանան փետրվարի 12-27-ը։ Տոներին չինացիներն ուղևորվում են այլ քաղաքներ՝ հարազատների մոտ։ Դա վիթխարի միգրացիոն հոսք է ստեղծում և կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը։

Տոնը տանը նշելու համար առաջարկվում է 155 դոլար։ Այլ քաղաքներում անվճար հասանելիություն են բացել գլխավոր տեսարժան վայրերին։ Օրինակ՝ Չանշա շրջանում իշխանությունները բնակիչներին կհատկացնեն 30 գբ բջջային ինտերնետ, 200 էլեկտրոնային գիրք և անվճար դիմակներ։

Նշենք, որ Չինասանում կա մոտ 291 մլն միգրանտ-աշխատող։

shantnews.am