Պարզ միջոց դիաբետը հաղթահարելու համար. գիտնականները նոր հետազոտություն են արել

Գիտական հետազոտությանը մասնակցել է 47-ից մինչև 67 տարեկան 1357 մարդ։ Նրանց մեծ մասն ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում։

12 շաբաթ ցածր ածխաջրածնային դիետա պահող մարդիկ գրեթե մեկ երրորդով նվազեցնում են երկրորդ տիպի դիաբետի ռիսկը, գրում է Diabetes.co.uk կայքը` հղում անելով ԱՄՆ-ի Տեխասի A&M համալսարանի հետազոտության տվյալներին:

Գիտական հետազոտությանը մասնակցել է 47-ից մինչև 67 տարեկան 1357 մարդ։ Նրանց մեծ մասն ունեցել է ավելորդ քաշ կամ ճարպակալում։ Հետազոտության մասնակիցները 12 շաբաթվա ընթացքում ընդունել են ցածր ածխաջրածիններով սննդակարգ, իսկ կես տարի ու մեկ տարի անց մասնագետները նորից գնահատել են նրանց վիճակը:

Ընդգծվում է, որ հիվանդները հրաժարվել են օսլա պարունակող ածխաջրերից, որոնք կան մակարոնեղենի և կարտոֆիլի մեջ: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ այսպես նրանք ձեռք են բերում մեծ հնարավորություն է թուլացնել հիվանդության ախտանիշները։ Գիտափորձի հեղինակները նշել են, որ ապագայում իրենք դեռ պետք է մի շարք հետազոտություններ անցկացնեն` կալորիաների հսկողությամբ, որպեսզի համոզվեն, որ ցածր ածխաջրային դիետաները դրական ազդեցություն են ունենում քաշի կայուն կորստի և դիաբետի ռիսկի նվազեցման վրա:

armeniasputnik.am