Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ի հետևանքով գրանցվել է 612 մահ

Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ի հետևանքով հաստատվել է 612 մահ, որից 69-ը՝ Մոսկվայում։ Պանդեմիայի մեկնարկից ի վեր մահացել է 67 832 պացիենտ։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են կորոնավիուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Մոսկվայում կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը հասել է 12 759-ի:

Վերջին 24 ժամում երկրում հաստատվել է վարակման 21 887 նոր դեպք։

 ShantNews