ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնավարման վերջին օրը ներում է շնորհել 73 մարդու և մեղմացրել պատիժը ևս 70-ի համար: Այս մասին հունվարի 20-ին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
ԱՄՆ 45-րդ նախագահի կողմից ներում ստացածների շարքում է լոբբիստ Թոդ Բուլանժեն, որը 2008-ին իրեն մեղավոր էր ճանաչել ծառայությունների ժամանակ խարդախության վերաբերյալ համաձայնության գալու կետով և Արիզոնայի նահանգի ներկայացուցիչ Ռիկ Ռենցին, որը 2013-ին դատապարտվել էր դրամաշորթության, կաշառակերության, ապահովագրական խարդախության, փողերի լվացման և ռեկետի համար:
Ներում ստացածների ցուցակում է եղել նաև Հանրապետական կուսակցության խորհրդական Փոլ Էրիքսոնը: Բացի այդ, Թրամփը ներում է շնորհել իր նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնին, Հյուսիսային Կարոլինայի նախկին կոնգրեսական Ռոբերտ Քեննոն «Ռոբին» Հեյսին, որը դատապարտվել էր ՀԴԲ-ին ստելու համար, և ռեփերներ Լիլ Ուեյնին և Կոդակ Բլեքին:
Այն մասին, որ Թրամփը պատրաստվում էր ներում շնորհել մինչ 100 մարդու, հայտարարվում էր հունվարի 18-ին։ Նշվում է, որ Ասանժն ու Սնոուդենը վերոնշյալ ցուցակներում չեն ընդգրկվել։