Ամերիկացիների 47%-ը Թրամփին համարում է վատագույն նախագահներից մեկը․ հարցում

Ամերիկացիների մոտ կեսը կարծում է, որ Դոնալդ Թրամփը կհիշվի որպես ԱՄՆ պատմության վատագույն նախագահներից մեկը։ Այս մասին են վկայում NPR պետական ռադիոկայանի, PBS NewsHour ծրագրի և Marist սոցիոլոգիական ընկերության անցկացրած հարցման տվյալները։

Հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 47 տոկոսը հայտարարել է, որ Թրամփը կհիշվի որպես մեկն ԱՄՆ վատագույն նախագահներից։ Հակառակ տեսակետն ունի ամերիկացիների 16 տոկոսը՝ նշելով, որ Թրամփը լավագույն նախագահներից մեկն է։ 11 տոկոսը պատասխանել է, որ Թրամփը կհիշվի «միջինից լավ» և «միջին», 13 տոկոսը՝ «միջինից վատ»։ 2 տոկոսը հրաժարվել է պատասխանել։

Ընդհանուր առմամբ, ըստ հարցման, Թրամփի ժողովրդականության մակարդակը կազմում է 38 տոկոս։ Սա ամենացածր ցուցանիշն է նրա նախագահության ողջ ընթացքում։

Հարցումն անցկացվել է հունվարի 11-13-ը, 1173 պատասխանողների շրջանում։

shantnews.am