Սլովակիայում արգելվել է զբոսնելն առանց COVID-19-ի թեստի բացասական պատասխանի

Bratislava, Slovakia - 17 April 2017 : People walking around the main square in the old town of Bratislava

Սլովակիայի բնակիչներին արգելել են դուրս գալ տանից, գնալ աշխատանքի կամ զբոսանքի՝ առանց կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի։ Դա վերաբերում է 15-65 տարեկաններին և կապված է երկրի բնակչության զանգվածային թեստավորման հետ, որը սկսվում է այսօրվանից։ Այս մասին հայտնել է Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը կառավարության արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հակահամաճարակային այս միջոցառումն ուղղված է կորոնավիրուսից մահվան դեպքերի թվի և հիվանդանոցների ծանրաբեռնվածության նվազեցմանն ու կյանքի բնականոն ռիթմի վերականգնմանը։
Արգելքը կգործի մինչև փետրվարի 7-ը։

Worldometer-ի վերջին տվյալներով՝ Սլովակիայում մինչ օրս գրանցվել է կորոնավիրուսի 223 325 դեպք, մահացել է 3474 պացիենտ։

shantnews.am