13 իսրայելցիներ դիմային նյարդի կաթված են ստացել պատվաստվելուց հետո

13 իսրայելցիներ դիմային նյարդի կաթված են ստացել Pfizer ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալուց հետո, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Նախարարության տվյալների համաձայն ՝ առնվազն 13 մարդ պարեզի (վերջույթի թուլություն) ախտանիշներ է ունեցել, սակայն առողջապահության համակարգում բժիշկները կարծում են, որ նման դեպքերի թիվը գործնականում ավելի բարձր է»,- գրում է պարբերականը:

Պատվաստվածներից մեկը պատմել է, որ պատվաստումից մի քանի րոպե անց տարօրինակ զգացողություններ է զգացել կզակի և բերանի շրջանում։

Առողջապահության նախարարությունում նշել են, որ նրանք, ում մոտ առաջին դեղաչափի ներարկումից հետո առաջացել են պարեզի ախտանշաններ, պետք է մինչև ապաքինումը հետաձգել երկրորդ պատվաստումը: Սակայն, բժիշկները կասկածում են, որ նման դեպքերում առհասարակ նպատակահարմար է երկրորդ դեղաչափի ներարկումը։
 ShantNews.am