300 մաֆիոզներ ամբաստանյալների աթոռին․ Իտալիայում սկսվել է «դարի գործընթացը»

Իտալիայում սկսվել է մաֆիայի դեմ վերջին երեք տասնամյակում խոշորագույն դատական գործընթացը։ Կալաբրիայում դատարանի առաջ կկանգնեն տեղի «Նդրանգետա» հանցավոր խմբավորման հարյուրավոր անդամներ, հաղորդում է ANSA գործակալությունը:

Դատավարությանը մասնակցելու է 600 փաստաբան։ Պանդեմիայի հետ կապված՝ մեղադրյալների մի մասը բանտից ցուցմունք կտա տեսակապով։

Փորձագետները կանխատեսում են, որ մաֆիոզների և նրանց հանցակիցների դատավարությունը կտևի ավելի քան երկու տարի։

shantnews.am