Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր մուտացիա, որը տարբերվում է «բրիտանական» և «հարավաֆրիկյան» տարբերակներից, սակայն որոշակի նմանություններ կան։ Նոր շտամը հունվարի 6-ին հայտնաբերել են Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի մասնագետները Բրազիլիայից ժամանած 4 մարդու մոտ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մասնագետները նշում են, որ ներկայում դժվար է գնահատել մուտացիայի պաթոգենության մակարդակը, թեստավորման մեթոդների կամ դրա նկատմամբ պատվաստանյութերի արդյունավետությունը։
Ջոն Հոփկինսի համալսարանի վերջին տվյալներով՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 90 միլիոնը։