Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական մուտացիան»

Կորոնավիրուսի բրիտանական մուտացիան հայտնաբերվել է 15 մարդու մոտ, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիայից, հայտարարել է հանրապետության առողջապայության նախարար Ֆախրեթին Քոջան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կորոնավիրուսի բրիտանական մուտացիան հայտնաբերվել է 15 մարդու մոտ, որոնք ժամանել են Մեծ Բրիտանիայից: Այդ երկրից ժամանակավորապես կասեցվել է մուտքը դեպի Թուրքիա»,-ասվում է նախարարի հայտարարության մեջ:

Միեւնույն ժամանակ ուրբաթ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների նվազագույն թիվը՝ 1908 մարդ: Նվազել է նաեւ մեկ օրում COVID-19-ի հետեւանքով մահացածների թիվը՝ կազմելով 212 պացիենտ:

Չորեքշաբթի Բրիտանիայի իշխանություններն առավելագույնի են հասցրել սահմանափակումների մակարդակն Անգլիայի մի քանի շրջաններում եւս, ինչպես նաեւ բարձրացրել են երկրի մյուս մասերում տարածման սպառնալիքի մակարդակը COVID-19-ի սրընթաց տարածվող նոր շտամի կապակցությամբ:

freenews.am