Ինչպիսին է կորոնավիրուսի հակամարմինների նոր շտամի հանդեպ դիմադրողականությունը

Պարզվում է` ով համավարակի առաջին ալիքի ժամանակ վարակվել ու «ճիշտ» հակամարմիններ է հավաքել, նրա բախտը բերել է։ Իսկ եթե ոչ, ապա՝ ոչ։

 Կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ վարակված մարդիկ կարող են պակաս պաշտպանված լինել COVID-19-ի նոր շտամի դեմ, թեև նրանք հակամարմիններ ունեն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ջորջ Մեյսոնի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան։

«Այդ նորությունը (COVID-19-ի նոր շտամի հայտնաբերումը – խմբ) առնչվում է առաջին ալիքի ժամանակ հիվանդացածներին։ Այո, կարող է պարզվել, որ նրանք ամբողջովին պաշտպանված չեն կրկնավարակից, ում բախտը բերեց՝ բերեց։ Դա կախված է նրանց արյան մեջ հակամարմինների տեսակից», – ասել է նա։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայում SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել։ Մեծ Բրիտանիայի նոր շնչառական վիրուսային սպառնալիքների խորհրդատվական խորհուրդը հաստատել է, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տեսակը արագ է տարածվում ու բնակչությունից էլ ավելի մեծ զգուշություն է պահանջում։

Թեև նախնական գնահատականների համաձայն՝ վարակի նոր տեսակը սովորականից 70%-ով ավելի վարակիչ կարող է լինել, դեռ ոչինչ չի խոսվում դրա մահացության բարձր տոկոսի հավանականության մասին։

armeniasputnik.am