Բնակիչները զանգվածաբար լքում են Նյու Յորքը

Նյու Յորքի  բեռնափոխադրող ընկերությունները հաղորդում են, որ բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը կորոնավիրուսի համավարակի պատճառով: Մարտից մինչև օգոստոս փոխադրման ծավալներն անցյալ տարվա համեմատ ավելացել են 46 տոկոսով, գրում է The New York Times-ը:

Ընկերությունների ներկայացուցիչները բողոքում են, թե հազիվ են հասցնում պատվերները կատարել: Սպասարկումը բարդացնում է նաև սոցիալական հեռավորության ու դիմակների ռեժիմի պահպանումը:

«Այս ամենը նման է մի իրավիճակի, երբ քոլեջի դռները լայն բացվում են, ամենուր պտտվում են կահույքով լի բեռնատարները: Հաճախ մերժում ենք մարդկանց, քանի որ ռեսուրս չունենք: Սովորաբար, ամռանը մենք հսկայական գումարներ ենք ծախսում գովազդի վրա, բայց հիմա կրճատել ենք, քանի որ չենք կարող դա մեզ թույլ տալ, նաև միևնույն է՝ բեռնափոխադրման ծավալներն ահռելի են»,- պատմել են ոլորտի ներկայացուցիչները:

Նյու Յորքի բնակիչները զանգվածաբար հեռանում են քաղաքից դուրս: Հավանաբար, այդ միտումը կպահպանվի մինչև աշուն: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մանչեսթրում մոտ 13.000 բնակարան է դատարկվել: Վարձակալների մեծ մասը հեռացել է բնակավայրից համավարակի պատճառով: ԱՄՆ հիմնական ֆինանսնական կենտրոնը փաստորեն կորցրել է իր բնակիչներին:

Աղբյուրը՝ shantnews.am