ԱՄՆ-ը հետաձգել է առևտրային բանակցությունները Չինաստանի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Պեկինի հետ գործ ունենալու դժկամության մասին։ Հիշեցնենք, որ վիրուսի տարածումը ծայր էր առել չինական Ուհան քաղաքից։

Նախագահը որոշել է հետաձգել Չինաստանի հետ առևտրային բանակցությունները։ Այս մասին նա լրագրողներին ասել է Արիզոնա նահանգում։

«Հետաձգել եմ բանակցությունները Չինաստանի հետ։ Գիտե՞ք ինչու։ Ես չեմ ցանկանում հիմա նրանց հետ գործ ունենալ՝ հաշվի առնելով այն, թե նրանք ինչ արեցին այս երկրի և աշխարհի հետ»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Աղբյուրը՝ shantnews.am