«Քիմն ասես թակարդում լինի՝ Քանյեին սիրում է, բայց չգիտի՝ ինչպես վարվել». Daily Mail-ը հայտնել է, որ աստղային զույգն արդեն մեկ տարի առանձին է ապրում

Tert.am-ը գրում է․

Արևմտյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն ու Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, նոր չէ, որ գտնվում են ընտանեկան ճգնաժամում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, իրականում աստղային զույգն արդեն մեկ տարի առանձին է ապրում: Նշվում է, որ 43-ամյա ռեփերն անցած տարվանից տեղափոխվել է զույգի՝ Վայոմինգ նահանգում գտնվող 14 մլն դոլար արժողությամբ ռանչո: Մինչդեռ 39-ամյա Քարդաշյանը չորս երեխաների հետ ամուսնուն այցելության է գնում ամսական մեկ անգամ:

Ռեփերն ավելի վաղ այդ մասին ակնարկել էր իր աղմկահարույց թվիթերյան գրառումների շարքում՝ հայտարարելով, որ «իր ընտանիքը պետք է իր կողքին՝ Վայոմինգում ապրի, այլ ոչ թե Լոս Անջելեսում», որտեղ ընթանում են Keeping Up With the Kardashians շոուի նկարահանումները, որտեղ երեխաները դպրոց ու մանկապարտեզ են հաճախում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։