Առաջին ջինսերի ստեղծման պատմությունը. ինչպիսի՞նն են եղել դրանք ի սկզբանե

1873 թ. մայիսի 20-ին ամերիկացի երկու գործարար՝ Լիվայ Ստրաուսն ու Ռուսական կայսրության արտագաղթյալ Ջեյքոբ Դևիսը ստացան N139121 արտոնագիրը՝ «դանակի, գումարի և ժամացույցի համար գրպաններ ունեցող աշխատանքային կոմբինեզոն» ստեղծելու համար: Սա համարվում է ջինսերի ծննդյան պաշտոնական տարեթիվը:

Աշխատանքային տաբատները, որոնք հաստ կտորից էին կարվում, XV դարում հայտնի էին ծովագնացների շրջանում: Համարվում է, որ տաբատների անվանումը գալիս է իտալական Գենույա քաղաքի անունից, որտեղ արտադրվում էր կտորը:

50-ական թվականներին Ջեյքոբ Դևիսը, ում իրական անունը Յակոբ Յովիս էր, գնաց Ամերիկա, փոխեց անունն ու սկսեց տարատեսակ բիզնեսնորեվ զբաղվել, մինչև որ չհաստատվեց Նևադա նահնագի Ռինո քաղաքում և արհեստանոց կառուցեց: Կարելով հիմնականում աշխատանքային համազգեստներ՝ Դևիսը նկատեց, որ եթե ամրության հետ կապված տաբատները խնդիր չունեն, ապա գրպանները քիչ են և հաճախ պատռվում են: Նա որոշեց այդ հարցը լուծել՝ գրպանները տաբատներին մետաղական կոճակներով ամրացնելով:

Գաղափարը դուր եկավ հաճախորդներին, և Դևիսը որոշեց այն արտոնագրել, սակայն արտոնագրի արժեքը 69 դոլար էր, ինչը նա չուներ : Այդ ժամանակ Դևիսը դիմեց իր ընկեր Ստրաուսին՝ առաջարկելով օգնել իրեն, ապա բաժանել եկամուտը: Արդեն առաջին տարում գործընկերները մեկ դոլար 46 ցենտով շուրջ 21 հազար արտոնագրված ջինս վաճառեցին:

Եվս մեկ նորարարություն էր տաբատի առջևում գտնվող փոքրիկ գրպանը: Այն ծառայում էր գրպանի ժամացույց պահելու համար: Ի սկզբանե մետաղական կոճակներն ավելի մեծ էին, սակայն դրանք վնասում էին կահույքը, հետևաբար ժամանակի ընթացքում փոքրացվեցին:

Արտոնագրի ստացումից հետո Դևիսի կյանքը կտրուկ փոփոխությունների ենթարկվեց. 1876 թվականից ի վեր նա գլխավորեց Ստրաուսի արտադրամասի նյույորքյան մասնաճյուղը, ապա տեղափոխվեց Սան Ֆրանցիսկո: 1880 թ. աշխատեց իր առաջին միլիոն դոլարը, դարձավ Սան Ֆրանցիսկոյի պատվավոր քաղաքացի, սկսեց հովանավորել բազմաթիվ համալսարանների, իսկ նրա հայտնագործած ջինսերը դարձան ամենատարածված տաբատներն աշխարհում: Ջեյքոբ Դևիսը մահացավ 1908 թ.:

Աղբյուրը՝ blognews.am