Թրամփը «հարյուրավոր» օրինապահներ է ուղարկում Չիկագո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ հակված է օրինապահներ ուղարկել Չիկագո՝ վերջին շրջանում քաղաքում գրանցված բռնության աճի խնդրին լուծում տալու համար։

Սպիտակ տան իր հանդիպմանը քաղաքներում հանցագործությունների աճի հետ կապված նա հայտարարեց, որ Արդարադատության դեպարտամենտն անմիջապես օրեքնի գործադրման ֆեդերալ գործիքներ կիրառի Չիկագո քաղաքում։ Նրա խոսքով՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն, Միացյալ Նահանգների մարշալների ծառայությունը եւ մի շարք այլ ուժային կառույցներ միասին հարյուրավոր հմուտ օրինապահներ կուղարկեն Չիկագո՝ այնտեղ բռնության հետ կապված հանցագործությունների հարցը կարգավորելու համար։

Թրամփը նաեւ նշեց, որ «շուտով» օրինապահներ կուղարկվեն նաեւ այլ քաղաքներ՝ ներառյալ Ալբուկերկե (Նյու Մեքսիկո)։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Դոնալդ Թրամփը քննադատության արժանացավ Վաշինգտոն, Փորթլենդ, Օրեգոն քաղաքներ առանց տեղական պաշտոնյաների համաձայնության ֆեդերալ ուժեր մտցնելու համար։