Forbes-ը կազմել է մինչև 40 տարեկան 40 հայտնի և ամենահաջողակ մարդկանց վարկանիշային աղյուսակը

Forbes ամսագրի ռուսական վարկածը դասակարգել է մինչև 40 տարեկան՝ մշակույթի, նորաձևության և սպորտի ամենահաջող գործիչներին:

Ցանկում ներառված են աստղեր, որոնց եկամուտը տարեկան առնվազն 1 միլիոն դոլար է: Հաշվի է առնվել նաև հանրաճանաչության մակարդակը, ինչը կախված է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հիշատակելուց, ինտերնետում հարցումներից, Instagram-ում և YouTube-ում բաժանորդների քանակից:

Ցուցակում ընդգրկված հայտնիների միջին տարիքը 32 է:

Առաջին հնգյակում ընդգրկվել են խառը մենամարտերի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովը (1-ին տեղ), հեռուստահաղորդավար Օլգա Բուզովան (2-րդ), երգիչ Եգոր Կրիդը (3-րդ), հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը (4-րդ) և Քսենիա Սոբչակը (5-րդ):

168.am