Պուտինի հարվածն ադրբեջանցիների նախնիներին. Բաքվում շփոթված են

lragir.am-ը գրում է․

««Մենք հաղթել ենք պոլովցիներին, պեչենեգներին, կհաղթենք նաեւ այդ վարակ կորոնավիրուսին», ապրիլի 8-ին ռուսաստանցիներին հղած երրորդ ուղերձում հայտարարել էր Ռուսաստանի նախագահ Պուտինը:Այդ հայտարարությունը շփոթմունք է առաջացրել Բաքվում, որտեղ Պուտինի հայտարարությունը գնահատում են վտանգավոր:

Վտանգավոր են գնահատում, որովհետեւ պոլովցիները՝ օղուզները, եւ պեչենեգները, թյուրքալեզու ժողովուրդներ են, որոնք միջնադարում ասպատակել են ռուսական տարածքները: Ադրբեջանցիներն օղուզներին համարում են իրենց նախնիները:

Բաքվում արձանագրում են, որ փաստացի Պուտինը դիպել է ադրբեջանցիների նախնիներին, այդ ժողովուրներին համեմատելով վարակի հետ: Ադրբեջանցիների համար, որոնք փորձում էին վայելել Նժդեհի հասցեին Ռուսաստանի պաշտոնական մակարդակում հնչեցվող ֆաշիստ պիտակը, փաստորեն ստացան շատ ավելի ուժգին ապտակ՝ վարակ:

Պուտինի նպատակը սակայն հազիվ թե ադրբեջանցիներն են: Բաքվում հարց են տալիս, թե արդյոք Պուտինի ելույթը գրողները չէին կարող գիտենալ, թե ինչ վիավորանք են հասցնում ամբողջ ժողովուրդերի, ընդ որում նաեւ այնպիսիք, որոնք սերում են թվարկվածներից եւ առ այսօր ապրում են Ռուսաստանում:

Իհարկե, կարող էին, եւ թերեւս գիտենալով էլ հնչել է ելույթը: Իսկ ելույթի հասցեատերը թերեւս ոչ թե Բաքուն է, Պուտինի համար այդ իմաստով դա փոքր հասցե է, այլ Անկարան: Մասնավորապես, Էրդողանի խորհրդականի այն հայտարարությունը, թե 25 միլիոն մահմեդականի օգնությամբ կքանդեն Ռուսաստանը ներսից:

Դա հնչեց Իդլիբի հակամարտության օրերին: Այդ հակամարտությունն ի դեպ ամենեւին ավարտված չէ, կորոնավիրուսը կանգնեցրել է ընթացքը, բայց խմորումները ընթանում են:

Մոսկվայում գերադասեցին հրապարակավ չնկատել Էրդողանի սարսափելի զգուշացումը, ընդ որում թերեւս որեւէ ռազմական սպառնալիքից ավելի սարափելի, քանի որ խոսքը Ռուսաստանի բնակչության մի զգալի տոկոսի մասին է:

Բայց Պուտինն անշուշտ դա չի մոռացել եւ թերեւս չի էլ մոռանա: Այդ իմաստով, այժմ գոյություն չունեցող ժողովուրդների հիշատակումը որպես վարակ, որոնց հաղթել է Ռուսաստանը, ուղղված էր հենց Թուրքիայի նախագահին»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում