Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանին Ադրբեջանի իրականացրած գործողություններով

Congressman Adam Schiff-ը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել

«Ես շատ մտահոգված եմ վերջին օրերին հայկական սահմանին Ադրբեջանի իրականացրած պրովոկատիվ ու կայունությունը խաթարող գործողություններով՝ ներառյալ կրակը հայ զինվորների ուղղությամբ։ Այս գործողությունները վտանգում են զինվորների ու քաղաքացիական բնակչության կյանքը, ու առաջացնում են կոնֆլիկտի սրման վտանգ, որը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար, մասնավորապես՝ գլոբալ համավարակի պայմաններում։ Այս քայլերը պետք է դիտարկվեն նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ մշտապես հնչող թշնամական հռետորաբանության ու իրենց սահմաններին միջազգային մոնիթորինգ թույլ տալու մերժման համատեքստում։ Ես համառորեն կոչ եմ անում Պետական դեպարտամենտին բոլոր կողմերի առաջ դնել զսպվածության, դիվանագիտական գործիքների կիրառման և լարվածության նվազեցման անհրաժեշտությունը»։