«Առաջ, Քանյե, առաջ»․ Քիմ Քարդաշյանի ամուսինն առաջադրվելու է նախագահի պաշտոնում

Այն մասին, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, ԶԼՄ-ները բազմիցս գրել են: Եվ ահա ռեփերն իր Twitter-ում հայտարարել է 2020 թվականի ընտրություններում պետության ղեկավարի աթոռի նկատմամբ հավակնությունների մասին։ «Այժմ ժամանակն է գիտակցել Ամերիկայի հիմնական սկզբունքը՝ Աստծո հանդեպ հավատքի, մեր տեսլականի միավորման եւ մեր ապագայի կառուցման մասին։ Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», – գրել է նա։