Լոնդոնում 11 միլիոն դոլարով վաճառքի է հանվել «101 դալմատիններ» վեպի համար ենթադրաբար ներշնչանքի աղբյուր հանդիսացած առանձնատունը (լուսանկարներ)

Լոնդոնի Պրիմրոուզ Հիլ թաղամասում 11 միլիոն դոլարով վաճառքի է հանվել «101 դալմատիններ» (One Hundred And One Dalmatians) վեպի համար ենթադրաբար ներշնչանքի աղբյուր հանդիսացած վարդագույն առանձնատունը, գրում է Variety-ն։

Հաղորդվում է, որ Ալբերտ տեռասում ութ ննջասենյակ ունեցող տունը գտնվում է վեպի հեղինակ Դոդի Սմիթի նախկին տնից ոչ հեռու: Գրողը պարբերաբար անցել է առանձնատան կողքով և հիացել դրանով։

Գրականագետների կարծիքով՝ լոնդոնյան տունը «101 դալմատիններ» գրքի հերոսներ Պոնգոյի և Պերդիտայի և նրանց տերեր Ռոջերի և Անիտայի տան ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել։

Նշվում է նաև, որ տունը կառուցվել է 1847-ին։