Հուլիսի 4-ը ամերիկացիները տոնում են որպես Միացյալ Նահանգների հիմնադրման օրը

Այսօր ամերիկացիները տոնում են Միացյալ Նահանգների հիմնադրման օրը։

244 տարի առաջ՝ 1776թ․ հուլիսի 4-ին Մայրցամաքային 2-րդ կոնգրեսում ընդունվեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց 13 գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և կարևորելով մարդկանց առողջությունն ու ապահովությունն՝ այս տարի տոնը չի նշվի ավանդական ձևով։ Փոխարենը նախատեսվում են վիրտուալ տոնակատարություն։