Ջորջիո Արմանին դարձել է ՄԱԿ-ին առընթեր զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպանը

Իտալացի հայտնի մոդելավորող Ջորջո Արմանին և հայտնի շեֆ-խոհարար Ջինո Սորբիլոն դարձել են ՄԱԿ-ում զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նոր դեսպանները, գրում է ria.ru-ն։

«Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը (UNWTO) երկու նոր դեսպան է նշանակել ամբողջ Եվրոպայում զբոսաշրջության հատվածի վերագործարկման ֆոնին։ UNWTO-ն հայտնի մոդելավորող Ջորջո Արմանիին և հայտնի շեֆ-խոհարար Ջինո Սորբիլոյին նշանակել է զբոսաշրջության գծով իր նոր հատուկ դեսպաններ»,- ասված Է կազմակերպության մամուլի տեղեկագրում:

Կազմակերպությունը նշում է, որ որպես դեսպաններ, Արմանին և Սորբիլոն «կօգտագործեն իրենց կարգավիճակը և ազդեցությունը, որպեսզի առաջ մղեն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալության աշխատանքը պատասխանատու և կայուն զբոսաշրջության ոլորտում»։

«Լինելով գաստրոնոմիայի և նորաձևության ոլորտի առաջատարներ՝ նրանք ներկայացնում են Իտալիայի տնտեսության երկու խոշորագույն սեկտորներն ու երկու ճյուղերը, որոնք նպաստում են երկիրը զբոսաշրջության ոլորտում համաշխարհային առաջատար դարձնելուն»,- ընդգծում է կազմակերպությունը:

Բացի այդ, ինչպես ընդգծվում է մամուլի հաղորդագրության մեջ, նոր նշանակումները «կամրապնդեն UNWTO-ի ամուր հարաբերությունները Իտալիայի հետ»:

Tert.am