Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հրաժարական է տվել

Հուլիսի 3-ին Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նախագահ Էմանուել Մակրոնի՝ կառավարությունում կադրային փոփոխությունների ֆոնին հրաժարական է տվել: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրը նշում է, որ Ֆրանսիայի նախագահի ձեռնարկած փոփոխությունները կապված են հնարավոր վերընտրման շեմին հիասթափված ընտրազանգվածին իր կողմ գրավելու հետ:

Ելիսեյան պալատի հայտարարության մեջ ասված է, որ Ֆիլիպը կշարունակի կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը:

Ֆիլիպի աշխատանքի հետ կապված հարցերը քննարկվում էին հունիսի կեսերից, երբ Մակրոնը հայտարարել էր, որ ցանկանում է վերընտրվել նախագահի պաշտոնում: Աղբյուրը չի բացառում, որ նոր կառավարության նշանակումից հետո Ֆիլիպը հնարավոր է վերանշանակվի վարչապետի պաշտոնում:

tert.am