Բոստոնի համալսարանի վարակիչ հիվանդությունների ազգային լաբորատորիայի ամերիկացի հետազոտողները պատմել են, թե ինչպես կարելի է 25 վայրկյանում ոչնչացնել COVID-19-ը: Shantnews.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Biospace-ը:
Նրանք հայտարարել են, որ կորոնավիրուսը կարելի է ոչնչացնել հեռահար ուլտրամանուշակագույն ճառագայթման տեխնոլոգիայի միջոցով: Մասնագետները ընդգծում են, որ վիրուսները ոչնչանում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության ներքո, սակայն այն վտանգավոր է նաև մարդու համար:
Թեստերի ընթացքում մի խումբ գիտնականներ պարզել են, որ 5 մՋ/ սմ² ճառագայթում օգտագործելիս կորոնավիրուսը վեց վայրկյանում 99%-ով ոչնչացվել է: Իսկ 25 վայրկյանում 22 մՋ/սմ² չափաքանակով ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ վիրուսն ամբողջովին ոչնչացվել է:
Հետազոտողներն ավելացրել են, որ 15 քմ տարածքով սենյակը COVID-19-ից մաքրելու համար անհրաժեշտ է 13 Վտ հզորությամբ էներգախնայող լամպ: