ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA)-ն «գրավելուց» և «Լոս Անջելես Լեյքերսի» կազմում հինգ անգամ առաջնություններում հաղթելուց առաջ Կոբի Բրայանտը ավագ դպրոցի բասկետբոլային թիմի աստղերից մեկն էր:
Այս մասին գրում է CNN-ը՝ հայտնելով, որ այժմ՝ 22 տարի անց, Բրայանտի մասնակցությամբ 22 ժամանոց տեսանյութը, որում պատկերվում է 17-ամյա բասկետբոլիստի խաղն ու հարցազրույցը, վաճառքի է հանվել:
Տեսանյութում տեղ գտած կադրերի մեծամասնությունը նախկինում երբեք չեն ցուցադրվել: Աճուրդը կկայանա հուլիսի 23-ինԼ Նախատեսվում է, որ տեսանյութը կարող է վաճառվել 250-350 հազար դոլարի սահմանում:
Այն ժամանակ Բրայանտը սովորելիս է եղել Ֆիլադելֆիայի ավագ դրպոցում, որից հետո բաց է թողել քոլեջն ու հայտնվել NBA Draft-ում (նոր բասկետբոլիստների ընտրության ամենամյա գործընթաց):