ԱՄՆ իշխանությունները 1.4 մլրդ դոլարի նպաստ են ուղարկել ավելի քան 1 մլն մահացած քաղաքացիների

ԱՄՆ դաշնային կառավարութունը գարնանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի հետևանքների մեղմացման ծրագրի շրջանակներում ընդհանուր 1.4 մլրդ դոլարի նպաստ է ուղարկել ավելի քան 1 մլն արդեն մահացած բնակիչներին:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Կոնգրեսի վերահսկիչ մարմնի զեկույցում: Մարտին ԱՄՆ Կոնգրեսը 2 տրիլիոն դոլարի միջոցառումների փաթեթ էր ընդունել, որն ուղղված էր վիրուսի տարածման պայմաններում ամերիկյան տնտեսության խթանմանը:

Դրանից հետո կառավարությունը 160 մլն նպաստ է ուղարկել ամերիկացիներին՝ ընդհանուր 260 մլրդ դոլար արժողութամբ: ԱՄՆ չափահաս բնակիչն ավելի վաղ ներկայացված հարկային հայտարարագրի հիման վրա 1200 դոլարի կտրոն է ստացել, իսկ յուրաքանչյուր երեխային հասնում էր 500 դոլար:

Զեկույցը կազմողմերի խոսքով՝ նպաստների տրամադրման համար պատասխանատու ֆինանսների նախարարությունը և Ներքին եկամուտների ծառայությունը փորձել են հնարավորինս կարճ ժամկետներում ուղարկել հատկացվող նպաստները, ինչն էլ հանգեցրել է տարատեսակ սխալների: Մասնավորապես, պետական կառույցները նպաստների առաջին երեք խմբերն ուղարկել են այնպիսի տվյալների հիման վրա, որոնք չեն ներառել մահվան մասին գրառումները, որոնք պետք է օգտագործվեին վճարման ընթացքը դադարեցնելու համար:

Ներկա պահին իշխանությունները ծրագիր չունեն, թե ինչպես կարող են տեղեկացնել մոտ 1.1 մլն մահացած ամերիկացիների հարազատներին ուղարկված նպաստների մասին:

Tert.am