168.am-ը հարցում էր ուղարկել Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին՝ պարզելու, թե կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հիմնադրամ որքա՞ն գումար է ստացվել սփյուռքից, ո՞ր երկրից, ո՞ւմ կողմից՝ անհատներ, համայնք, կազմակերպություն:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի անունից ստացված գրության մեջ ասվում է.
«Ի պատասխան Ձեր՝ 18.06.2020 հարցման՝ տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ստեղծված հաշվեհամարը բացվել է գանձապետարանում, և սփյուռքի անհատներից, համայնքներից, կազմակերպություններից ստացված փոխանցումների վերաբերյալ անվանական տեղեկատվությունը չի գտնվում մեր վերահսկողության ներքո, և հաշվեհամարը տնօրինողների կողմից սփյուռքի մասով դեռևս նման վերլուծություն չկա»: