Կուբան զբոսաշրջիկների համար կղզիները բացում է հուլիսի 1-ից

Կուբայի կառավարությունը հուլիսի 1-ից թույլ է տալիս օտարերկրյա զբոսաշրջիկներին իրենց հանգիստը կազմակերպել երկրի հարավ- արևելյան հատվածում գտնվող հինգ կղզում:  «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ արդեն սկսվել է տոմսերի վաճառքը:

«Երկրորդ փուլում կթույլատրվի միջազգային տուրիզմը Կայո-Լարգո, Կայո-Կոկո, Կայո-Գիլերմո, Կայո-Կրուս և Կայո-Սանտա-Մարիա կղզիներում: Երկիր ժամանած զբոսաշրջիկները կանցնեն համապատասխան թեստավորում»,-«Թվիթեր»-ում այս մասին գրառում է կատարել Կուբայի մշակույթի նախարարությունը:

Զբոսաշրջության նախարարությունը տեղեկացրել է, որ այս փուլում զբոսաշրջիկների տեղաշարժը կսահամափակվի, այն հնարավոր կլինի կղզիների տարածքում: Նշվում է, որ հուլիսի 1-ից միջազգային տուրիզմի բացումը սահմանափակումները հանելու երկրորդ փուլն է: Հաջորդ փուլին բաց կլինեն երկրի մյուս հատվածները, ինչի հետ կապված ժամկետներ դեռ չեն նշվում:

168.am