ԱՄՆ Գերագույն դատարանն արգելել է Թրամփին չեղարկել ներգաղթյալների պաշտպանության ծրագիրը

ԱՄՆ Գերագույն դատարանը հինգշաբթի արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի փորձը դադարեցնելու ներգաղթյալների երեխաների պաշտպանության ծրագիրը, որն ընդունվել էր դեռ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ այդ ծրագիրն արտաքսումից պաշտպանում է հարյուր հազարավոր մարդկանց, որոնք երեխա ժամանակ որպես ներգաղթյալ ժամանել են ԱՄՆ:

Դատարանը վճռել է, որ Թրամփի վարչակազմը չի կարողացել բավարար փաստարկներ բերել՝ հօգուտ այդ ծրագրի չեղարկման:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերոնշյալ ծրագրի մասնակիցները կարող են վերականգնել իրենց ներգրավվածությունը ծրագրին և թույլտվություն ստանալ աշխատելու:

2012-ին ընդունված ծրագրին շուրջ 800 000 մարդ է անդամակցել, որոնց երեխա ժամանակ են բերել ԱՄՆ և որոնք օրինական կարգավիճակ չեն ունեցել: 

tert.am