Լոնդոնի Հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ 20 տարեկանից ցածր անձինք մոտավորապես երկու անգամ ավելի քիչ են հակված «Քովիդ-19» կորոնավիրուսով վարակվելուն, քան 20-ից բարձրները: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Nature Medicine գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:
Հետազոտողներն ուսումնասիրել են վիրուսի փոխանցման մոդելները՝ գնահատելու համար հիվանդության հանդեպ զգայունության մակարդակն ու տարիքի կապը վարակման դեպքերի հետ:
Նրանք պարզել են, որ կլինիկական ախտանշանները դրսևորվում են 10-19 տարեկանների մոտ 21 տոկոսի պարագայում: Այս գնահատականը մոտ 69 տոկոս է կազմում 70 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում:
Մասնագետների խոսքով՝ երեխաներն առավել քիչ են հակված «Քովիդ-19»-ով վարակվելուն հիվանդ մարդու հետ շփվելիս: