ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ 2020 ֆիսկալ տարվա շրջանակում Ուկրաինային 250 մլն դոլար կհատկացնի ռուսական ագրեսիայի դեմ պայքարի համար:
Ինչպես նշվում է Պենտագոնի կայքում, Ուկրաինային անվտանգության օգնության նախաձեռնության ծրագրի շրջանակում միջոցներ կտրամադրվեն հավելյալ մարզումների, նախապատրաստման, սարքավորումների և խորհրդատվության համար. օգնության նպատակն է ամրապնդել Ուկրաինայի՝ ռուսական ագրեսիայից իրեն առավել արդյունավետ պաշտպանելու կարողությունը:
Նշվում է, որ գումարի մի մասը՝ 125 մլն դոլարը, Ուկրաինային հատկացվել է պաշտպանական ոլորտում բարեփոխումների հարցով արձանագրած առաջընթացի համար:
Բացի այդ, ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր դաշնակիցներին և գործընկերներին ավելացնել իրենց աջակցությունն Ուկրաինայի անվտանգության և պաշտպանական հատվածին: Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: