ԱՄՆ իշխանությունները որոշում են կայացրել մինչև 2020 թվականի վերջը երկարաձգել Չինաստանից ներկրվող մի շարք ապրանքների բացառման ժամկետն ավելի վաղ սահմանված մաքսատուրքերի ենթակվելուց: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հետևում է ԱՄՆ դաշնային տեղեկագրի էլեկտրոնային բազայում տեղադրված ծանուցումից:
«Այս փաստաթուղթը տեղեկացնում է առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցչի՝ մի շարք բացառությունների ժամկետը մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ը երկարաձգելու մտադրության մասին»,- ասվում է փաստաթղթում, որն ուժի մեջ կմտնի երեքշաբթի օրվանից:
Համապատասխան մաքսատուրքերը 34 մլրդ ընդհանուր արժողությամբ չինական արտադրանքների նկատմամբ սահմանվել էին 2018-ի հուլիսի 6-ից: