ԱՄՆ Վաշինգտոն նահանգում երեկ գիշեր ոստիկանությունը ցուցարարներին հետ է մղել Սպիտակ տան հարակից տարածքներից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ոստիկանությունը կիրակի երեկոյան ձեռնամուխ է եղել մայրաքաղաքի կենտրոնում կուտակված ցուցարարներին հակազդելու գործողություններին: Իրավապահները փուլ առ փուլ հետ են մղել մարդկանց՝ առանց նրանց ձերբակալելու։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լաֆայեթի պուրակ են ժամանել մի քանի հրշեջ մեքենաներ՝ ԱՄՆ նախագահի նստավայրի մոտ գտնվող շենքերում բռնկումները մարելու համար:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել, սակայն ջրի շշեր են նետել իրավապահների ուղղությամբ և հրացվառություններ անցկացրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։