ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում ոստիկանները մահակներ և ռեզինե փամփուշտներ են կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան առնչությամբ: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնում է CNN հեռուստաալիքը:
Նշվում է, որ ցույցի մասնակիցները տարբեր առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ: Այրվել է ոստիկանական մեքենաներից մեկը:
CNN-ը ավելի վաղ հաղորդել էր Լոս Անջելեսում անկարգությունների ժամանակ 400-ից 500 մարդու բերման ենթարկելու մասին: