ԱՄՆ-ն խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր հարաբերությունները․ Թրամփ

Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, քանի որ նրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնք պնդել են ԱՄՆ իշխանությունները: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ինչպես արձանագրել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնն ավելի վաղ «հայտնել է, թե ինչ բարեփոխումներ պետք է իրականացնեն ԱՀԿ-ում, սակայն նրանք հրաժարվել են դա անել»,-հավելել է Թրամփը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «այսօր խզում է ԱՀԿ-ի հետ բոլոր կապերը»։ Վաշինգտոնը մտադիր է տարեկան մոտ 450 մլն դոլարի չափով միջոցներ ուղղել այլ կարիքների համար, որոնք ավելի վաղ հատկացնում էր տվյալ կազմակերպությանը:

Tert.am