Twitter-ի ղեկավարը 10 մլն դոլար է նվիրաբերել համավարակի հետևանքներից տուժած ամերիկյան ընտանիքներին

Twitter ընկերության գործադիր տնօրեն Ջեք Դորսին 10 մլն դոլար է նվիրաբերել մի խումբ ոչ առևտրային կազմակերպությունների, որոնց նպատակն է 100 մլն դոլար հավաքել և 1000-ական դոլար հատկացնել համավարակի հետևանքներից տուժած տասը հազար ամերիկյան ընտանիքների:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով նախագծի անդամ կազմակերպություններից մեկին, որին Propel և Stand for Children կազմակերպությունների հետ միասին հաջողվել է ապրիլից ի վեր 84 մլն դոլար նվիրատվություն հավաքել:

Նրանց նախաձեռնությունը հայտնի է Project 100 անունով: Նախագծի կայքում որպես նվիրատուներ նշվում են նաև ԱՄՆ նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին հայտնած գործարար Էնդրյու Յանգը, երգչուհի Արիանա Գրանդեն, երգիչ Ջոն Լեջենդը, Բասկետբոլի ազգային ասոցիացիան և Google ընկերությունը:

tert.am