Չինաստանը պատասխանել է ԱՄՆ-ի ներկայացրած հայցերին՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ: Корреспондент-ի փոխանցմամբ՝ Չինաստանի դիրքորոշումը մամլո ասուլիսում հայտնել է երկրի ԱԳ նախարար Վան Ին:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի դատական հայցերը Պեկինի դեմ զուրկ են իրավարար հիմքից և «խախտում են միջազգային իրավունքը»:
«Չինաստանի դեմ ուղղված այդ դատական գործերը զուրկ են փաստացի հիմնավորումից, իրավարար հիմք չունեն, որևէ իրավաբանական ապացույց ևս, ինչպես նաև միջազգային նախադեպեր չունեն»,- ասել է չին պաշտոնյան:
Բացի այդ նախարարն ընդգծել է, որ Չինաստանը, ինչպես և այլ երկրներ, տուժել է «համաճարակի անսպասելի բռնկումից»: