Սան Ֆրանցիսկոյում հրդեհ է բռնկվել «Ֆիշերման Վորֆ» («Ձկնորսական նավահանգիստ») հայտնի զբոսաշրջային այգում: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով հրշեջ ծառայությանը, կրակը մարելու համար 4 մարտական հաշվարկ է աշխատում դեպքի վայրում:
Ինչպես հաղորդում են հրշեջ ծառայությունից, նավամատույցում գտնվող ատրակցիոնի մեկ քառորդն այրվել է: Տուժածների մասին հաղորդում չի ստացվել: Նավամատույցն ամբողջովին տարհանվել է: Նշվում է, որ կրակը բռնկվել է տեղի ժամանակով վաղ առավոտյան՝ 4:17-ին (երևանյան 16:17):
Հրդեհի հետևանքով մասնակի փլուզվել է նավամատույցի հարավային մասում գտնվող կառույցը: Կրակը երկու շենք է կլանել և կարող է հասնել երրորդին: Հրդեհի բռնկման պատճառի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: