ԱՄՆ-ի Քերոլայն շրջանում Շանց ընտանիքը ճանապարհին գրեթե 1 միլիոն դոլարով լցված պայուսակներ է գտել, տեղեկացնում է wtvr.com կայքը:
Էմիլի Շանցը պատմել է, որ ինքն ընտանիքի հետ մեքենայով ուղևորվելիս է եղել, երբ ճանապարհին հարվածել է ինչ-որ իրի: Նրանք տեսել են, որ դա պայուսակ է և մտածել են, որ ինչ-որ մեկն աղբը թողել է ճանապարհին: Մի փոքր հեռավորության վրա նրանք գտել են երկրորդ պայուսակը: Ընտանիքը սկզբում չի ստուգել, թե ինչ կա պայուսակներում և, վերցնելով դրանք, պատրաստվել է նետել մոտակա աղբարկղը: Ավելի ուշ նրանք ստուգել են դրա պարունակությունը:
«Պայուսակի մեջ փոքրիկ պարկեր էին, որոնց վրա գրված էր «գումարային պահոց»,-պատմել է Շանցը:
Ընտանիքը ոստիկանություն է զանգահարել, սկսվել է քննություն: Ոստիկանները կարծում են, որ պարկերը պատկանում են փոստային ծառայությանը և նախատեսված են բանկի համար:
«Նրանք վերադարձել են Քերոլայն և պարզել, որ իրենց հետ բերել են մեկ միլիոն դոլար»,-պատմել է մայոր Սքոթ Մոզերը: Մի քանի օրից մայորն այցելել է ընտանիքին և շնորհակալություն հայտնել ազնվության համար:
«Մենք ճիշտ քայլ ենք արել և վերադարձրել ենք գումարը, քանի որ այն մեզ չէր պատկանում»,-ասել է Էմիլին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: