Աշխարհը դեռևս ուշքի չի եկել կորոնավիրուսի պանդեմիայից, իսկ Չինաստանում նոր անհանգստացնող նորություններ են տարածվում: Հեպատիտ Е-ն, որի կրողները առնետներն են, անհագստացրել է առողջապահական մարմիններին:
Հոնկոնգի համալսարանի տվյալներով՝ այնտեղ արդեն գրանցվել է 11 վարակված: Բայց թե ինչպես է հիվանդությունը առնետից մարդու փոխանցվում, անհայտ է:
56-ամյա տղամարդը, ում 2018 թվականին լյարդի փոխպատվաստում են արել, վարակվել է այդ հիվանդությամբ: Այդ դեպքից հետո այդ շրջանում ևս 10 մարդ վարակվել է: Վերջին դեպքը գրանցվել է ապրիլի 31-ին 61-ամյա տղամարդու մոտ, ով հոսպիտալացվել է լյարդի խանգարման գործառույթով:
Գիտնականները մինչև հիմա չգիտեն, թե ինչպես են վարակվում:
Վերջին դեպքն ամեն ինչ բարդացնում է, քանի որ 61-ամյա տղամարդու տանը առնետ չի հայտնաբերվել, իսկ տղամարդը ոչ մի տեղ չի գնացել:
Հնարավոր է, որ մարդիկ վարակվում է սննդից և ջրից, սակայն այս ամենը դեռևս ապացուցված չէ:
Հեպատիտ E-ն լյարդի հիվանդություն է:
Հիվանդությունը 4 տարբեր տեսակ ունի՝ գենոտիպ 1,2,3,4: 1-ը և 2-ը հայտնաբերվում է միայն մարդկանց մոտ: 3-ը և 4-ը կենդանիների մոտ է հանդիպում:
Վիրուսի փոխանցումը տեղի է ունենում հիմնականում աղտոտված խմելու ջրի միջոցով, բայց հազվագյուտ դեպքերում մարդիկ կարող են վարակվել այս հիվանդությամբ` ուտելով վիրուսով վարակված որոշակի կենդանիներ, ինչպիսիք են խոզերը, վայրի խոզերը և եղնիկը:
Սովորաբար վարակը չի տարածվում և անցնում է 2-6 շաբաթվա ընթացքում: Շատ հազվադեպ է, որ առաջացնում է լուրջ հիվանդություն, որը հայտնի է ֆուլինանտ հեպատիտ անունով:
Հոնկոնգից այն կողմ առնետային հեպատիտով վարակվելու միակ դեպքը տեղի է ունեցել Կանադայում 2019 թվականին այն անձի մոտ, ով վերջերս էր ուղևորվել Աֆրիկա:
Հոնկոնգից դուրս առնետային հեպատիտով վարակվելու միակ դեպքը տեղի է ունեցել Կանադայում 2019 թվականին՝ այն անձի մոտ, ով վերջերս էր ուղևորվել Աֆրիկա:
Այլ երկրներում կարող են ավելի շատ դեպքեր լինել, բայց դրանք պարզապես չեն հայտնաբերվում: Մարդկանց մոտ առնետի հեպատիտը հայտնաբերելու համար հարկավոր է հատուկ թեստ, որը լայնորեն չի օգտագործվում:
Աղբյուրը՝ blognews.am