Իտալիայում բացվել է հագուստի խանութների 90%-ը և ռեստորանների 70%-ը

Իտալիայում կարանտինային սահմանափակումների մեծ մասի չեղարկումը թույլ է տվել հագուստի խանութների 90 տոկոսի և ռեստորանների 70 տոկոսի բացումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է առևտրականների ազգային կոնֆեդերացիան:

Երկուշաբթի օրվանից ի վեր՝ Իտալիայում չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի ընթացքում ընդունված սահմանափակումների մեծամասնությունը: Թույլատրվում է նաև նահանգների միջև երթևեկությունն առանց անհրաժեշտությունն ապացուցող փաստաթղթերի:

Նշվում է, որ հագուստի խանութներում առևտրի պահանջարկն ավելի մեծ է եղել, քանի ռեստորանային ոլորտում: Բացված ռեստորաններում աշխատանքի էին դուրս եկել աշխատակիցների 60 տոկոսը: Սոցիալական հեռավորության պահպանման համար ռեստորաններում սեղանները որոշակի հեռավորությամբ են տեղակայվել:
Որոշ հաստատություններում որոշում են կայացրել մեկանգամյա օգտագործման սպասք կիրառել:

Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում որոնավիրուսի մահացել է ավելի քան 32 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 226 հազարը:

Tert.am