COVID-19 կորոնավիրուսը վաղ թե ուշ կանհետանա, ընդ որում՝ նույնիսկ այն պարագայում, եթե չհաջողվի ստեղծել դրա պատվաստանյութը: Այս մասին, Интерфакс-ի փոխանցմամբ, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այն կանհետանա, նույնիսկ պատվաստանյութի բացակայության դեպքում»,- Սպիտակ տանը լրագրողներին ասել է նա: Թրամփը ենթադրել է, որ «կարող է աշնանը կամ հաջորդ տարի նոր բռնկում լինի, սակայն մենք պատրաստ կլինենք հանգցնել այն»:
ԱՄՆ նախագահը նաև վստահեցրել է, որ շատ ընկերությունները շատ հաջողված աշխատանք են իրականացնում պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ գոյություն ունեն նաև հիվանդություններ, որոնց դեմ պատվաստանյութ ստեղծել այդպես էլ չի հաջողվել: