Ֆրանսիայի պետական սահմանները փակ կլինեն մինչև հունիսի 15-ը

Ֆրանսիայի պետական սահմանները փակ կմնան առնվազն մինչև հունիսի 15-ը:

Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները: Նրա խոսքով՝ բացառություն կսահմանվի միջսահմանային աշխատակիցների համար: Բառացություններ կգործեն նաև արտակարգ իրավիճակների և դպրոցներում ուսուցման համար:

Ֆրանսիայի կառավարությունը դեռ պետք է որոշում կայացնի երկիր մտնող անձանց համար մեկուսացման ռեժիմ սահմանելու վերաբերյալ:

Նշվում է նաև, որ արտակարգ ռեժիմով պայմանավորված սահմանափակումները կմեղմացվեն մայիսի 11-ից: Երկրում շուրջ 400 հազար բիզնեսներ կվերաբացվեն:

tert.am