Ֆրանսիայում շներին կսովորեցնեն հոտով կորոնավիրուս հայտնաբերել

Շներին վարժեցնողներն ու անասնաբույժները սկսել են շներին հոտով կորոնավիրուս հայտնաբերելու փորձարկումները։ Նրանց նպատակն է պարզել՝ արդյոք ծառայողական շները ունակ են որոշել COVID-19-ով վարակված մարդուն, գրում է rfi.fr-ն։

Հաղորդվում է, որ ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի Ազգային անասնաբուժության դպրոցի պրոֆեսոր Դոմինիկ Գրանժանի ղեկավարությամբ։

Փորձի կազմակերպիչները պարզաբանում են, որ իրենց նպատակն է պարզել՝ արդյոք կոորնավիրուսի վարակակիրներից ինչ-որ հատուկ հոտ է գալիս, որով շները կարող են տարբերակել նրանց։

Անասնաբույժներն ընդգծում են, որ եթե փորձը բարեհաջող լինի, կորոնավիրուսի ավանդական թեստերից բացի ախտորոշման համար նոր «գործիք» կունենան։

Փորձարկումներին մասնակցում են ութ շներ։